Լրահոս
Օրվա լրահոսը

Թամար Պողոսյանը Վերահսկիչ պալատի բացահայտումների մասին. «Հայտարարություն կլինի, սիրելիս, բավարարվեք այսքանով»

Նոյեմբեր 27,2011 16:25

Տեղեկացրել էինք, որ Հայաստանի Վերահսկիչ պալատն ավարտել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումները, որոնց արդյունքներով պարզվել է, որ Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այստեղ կատարվել են ֆինանսական լուրջ չարաշահումներ: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հիմնադրամի 2008, 2009, 2010 թվականների հաշվետվություններով ներկայացված բյուջետային միջոցներից արված ծախսերը չեն համապատասխանել փաստացի ծախսերին` դրամարկղային ծախսը ցույց է տրվել որպես փաստացի ծախս, իսկ տարեսկզբի մնացորդները ծախսվել են գործադիր տնօրենի հայեցողությամբ՝ հիմնադրամի կարիքների համար: Aravot.am-ը մշակույթի նախկին նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորագիր անդամ Թամար Պողոսյանից ՎՊ-ի բացահատած չարաշահումների վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ:  Նա մի քանի անգամ մեր զանգերն անջատելուց հետո պատասխանեց. «Առաջիկա օրերին ես հայտարարությամբ եւ պարզաբանումներով հանդես կգամ, սիրելի՛ս: Անհատական մեկնաբանություն ես չեմ տալիս, լրատվամիջոցների համար հատուկ պաշտոնական հայտարարությամբ հանդես եմ գալու»: Երբ փորձեցինք իմանալ, թե ե՞րբ կլինի այդ հայտարարությունը, տիկին Պողոսյանն այսպես արձագանքեց. «Ես ինքս երբ որ կտամ, կտամ, անպայման տալու եմ, սպասե՛ք, ես չեմ կարող դա չտալ: Կիրակի օրով իրավունք ունեմ բավարարվել այսքանով, հայտարարությունը պաշտոնապես կլինի, եղա՞վ, սիրելիս, բավարարվե՛ք այսքանով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930