Ընդամենը 2010 թվականին նոր ընտանիք ստեղծած՝ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի ծնողազուրկ սաներ Էմիլն ու Կարինեն ամուսնությունից մոտ երկու տարի անց արդեն ունեն իրենց սեփական տանիքը: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանն ու «Կապանի ՃՇՇ» ԲԲԸ գործադիր տնօրեն Արարատ Կարապետյանը հարսանիքի օրը նրանց խոստացել էին ընտանիքում երեխա ծնվելու առիթով նվիրել 1-ական միլիոն դրամ: Ապրիլի 17-ին Էմիլ եւ Կարինե Ակուլյաններն ունեցան իրենց առաջնեկին` Սառային եւ զույգին հատկացվեց խոստացած 2 միլիոն դրամը: Այդ գումարով կրթահամալիրի նախկին սաները Շինարարների թաղամասի 18 շենքում գնեցին մեկսենյականոց բնակարան:
Մոտ 2 ամիս է՝ Ակուլյանների 3 հոգանոց ընտանիքն ապրում է հինգերորդ հարկի մեկսենյականոց բնակարանում: Նրանց հյուրերի թվում է նաեւ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանը:
Տիկին Դավթյանի խոսքով, Էմիլն ու Կարինեն կրթահամալիրի ամուսնացող 13-րդ զույգն էին, սակայն եզակի դեպք էր, երբ ամուսնացողներից երկուսն էլ ծնողազուրկ են եղել: «Իմսաներիհամարառաջինխոշորներդրումնէսա, որիհամարշատշնորհակալենք: Մեզմոտնմանեւս 7 երեխաներ կան, որոնքապրում են կրթահամալիրիհանրակացարանումեւբնակարանի կարիքունեն: 7 բնակարանձեռքբերելըհեշտգործչէ, բայցմինչեւկյանքիսվերջպիտիօգնեմնրանցբնակարանիհարցերըլուծել, երեխաներինտանիքովապահովել: Շատերինեմդիմումաջակցելուհամարայդհարցով, բայցմիշտչէ, որօգնությանձեռքենմեկնում: Հույսունեմ, որբարերարներկգտնվենեւեկողտարիկհաջողվիերկրոդբնակարանըգնելսաներիսհամար», – ասաց Ռիտա Դավթյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: