
ԵԿՄ-ում արցախյան ազատամարտի բովով անցած տասնյակ ազատամարտիկների հեռացման մասին տեղեկությունն ընդամենը ի գիտություն է ընդունվել, ու հիմա կառույցում «նոր կազմ» է հավաքվում, գրքույկներ են բաժանվել եւ ընտրվել է նոր նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Ընդ որում, մեր տեղեկություններով, այս նոր կազմում կա նաեւ իրեն արմատական ընդդիմություն համարող մի ներկայացուցիչ:
Պատճառն, ըստ ԵԿՄ-ից հեռացած ազատամարտիկներից մեկի, այն է, որ այդ կառույցի տղաների մեծ մասն ընդդիմադիր հայացքներ են ունեցել, ինչը դուր չի եկել գեներալ Մանվելին: Ասում են, կա եւս մի պատճառ՝ ֆինանսական, որի մասին, սակայն, կառույցի ոչ բոլոր ազատամարտիկներն են տեղյակ: Փոխարենը նրանք ընդվզում են, որ հակառակ ԵԿՄ կանոնադրության՝ կառույցի հին ղեկավարը պաշտոնանկ է արվել, իսկ նորն էլ «ընտրվել» է բացառապես գեներալ Մանվելի կամայական «հրամանով»:
ԵԿՄ-ում ստեղծված այս իրավիճակի մասին «Առավոտը» հավելյալ տեղեկություններ կփոխանցի առաջիկայում՝ ստանալով նաեւ ԵԿՄ -ի պաշտոնական պարզաբանումը:


















































