2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը Գուրգեն Եղիազարյանն իր որդու հետ միասին Աբովյան քաղաքում բռնության էր ենթարկվել: Եվ այն ժամանակ ՀԱԿ-ի կողմից տեղեկություններ էին հրապարակվում, թե ծեծողները Գ.Ծառուկյանի համախոհներն են եղել: Արդյոք այս հանգամանքն անձամբ Գ.Եղիազարյանին չի՞ խանգարում ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար: «Ամենեւին: Ավելի լուրջ, ավելի մեծ նպատակներ կան, քան այդ ընդհարումը: Որ իշխանափոխություն լինի»,- ասաց Գ.Եղիազարյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: