Դեկտեմբերի 3-12-ը Լոնդոնում կայանալու է շախմատի «London Chess Classics» շախմատի ավանդական ներկայացուցչական մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, 2800 անհատական գործակից ունեցող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ամերիկացի Հիկարու Նակամուրան, ինչպես նաեւ անգլիացիներ Նայջլ Շորթը, Մայքլ Ադամսը, Դեւիդ Հովելը եւ Լուկ Մաք Շեյնը:
«Olimpia Conference Centre»-ում մեկնարկային օրը հանդիպելու են Արոնյան-Մաք Շեյն, Կրամնիկ-Նակամուրա, Կարլսեն-Հովել, Ադամս-Անանդ զույգերը: Յուրաքանչյուր տուրում մրցաշարի մեկ մասնակից ազատ է լինելու: Առաջինը Նայջլ Շորթն է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: