«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր խորհուրդ տվեց իշխող մեծամասնությանը հիշել Նյուտոնի հակազդեցությունների մասին օրենքը եւ հորդորեց առավել ուշադիր լինել «Կուսակցությունների մասին» օրենքի որոշ դրույթների նկատմամբ, քանի որ, ըստ պատգամավորի, ցանկացած ազդեցություն ծնում է համարժեք հակազդեցություն: Եվ եթե մի օր այսօրվա մեծամասնությունը դառնա փոքրամասնություն եւ փոքրամասնությունը դառնա մեծամասնություն, այ, այն ժամանակ Անահիտ Բախշյանը նրանց կհարցնի` ինչպե՞ս են 12 հազար դոլարով/տարեկան/ կուսակցություն պահելու:
Ռեպորտաժը խորհրդարանից կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: