
Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաեւ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը` վարչության պետի տեղակալ Կորյուն Հարությունյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայտնի էր դարձել, որ նշված ավտոմեքենան վարել էր Հայաստանի հատուկ քննչական ծառայության քննիչ Արմեն Նադիրյանը, որն ավելի ուշ` վթարից հետո, բուժզննման նպատակով տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Քննիչը մարզից վերադառնալիս է եղել Երեւան ու վթարի հիմնական պատճառ է եղել այն, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով եւ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, ավտոմեքենան մոտ 40 մետր սահել է: Քննիչը փրկվել է ամրագոտու եւ անվտանգության բարձիկների շնորհիվ:
Կարդացեք նաև
Գլխիվայր շրջված ավտոմեքենան ձորից դուրս է բերվել վերամբարձ կռունկի օգնությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է Aravot.am-ին, որ այսօր` նոյեմբերի 30-ին, քննիչ Արմեն Նադիրյանը վիրահատության է ենթարկվելու:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի


















































