Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արտագնա այսօրվա նիստից առաջ պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու գործով ամբաստանյալներից մեկի՝ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ իր 10 րոպեանոց միջնորդությունը երեկ հրապարակվել է ադրբեջանական լրատվամիջոցներում: Այդ մասին նրան հայտնել էին ազգային անվտանգության աշխատակիցներից: Պաշտպանը փորձում էր ճշտել, թե ո՞ր լրատվամիջոցն է դա տրամադրել ադրբեջանցի լրագրողներին:
Դատավարության մասին կարդացեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: