Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմտահայ պոեզիայի գոհարները` կիսադատարկ դալիճում

Դեկտեմբեր 01,2011 16:28

Նոյեմբերի վերջին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում  անցկացվեց  ասմունքի մանկապատանեկան 4-րդ փառատոնի 2-րդ` մարզային փուլը: Այս անգամ Տավուշի  մարզի հանրակրթական դպրոցների լավագույն  40 ասմունքողները ներկայացրին արեւմտահայ բանաստեղծներ Վահան Թեքեյանի, Ռուբեն Սեւակի, Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի բանաստեղծությունները: Զարմանալի է, որ նման գեղեցիկ միջոցառման ժամանակ Տավուշի մարզպետարանի դահլիճը կիսով չափ դատարկ էր:  Մինչ կամփոփվեին մրցույթի արդյունքները,  կիսադատարկ դահլիճում ասմունքում էին ժյուրիի անդամներ Սարգիս Նաջարյանը, Ջուլիետա Բաբայանը: Ժյուրիի կազմում էին նաեւ դերասան Գուժ Մանուկյանը, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Իջեւանում հանրակրթական 5 դպրոց կա, որի սաները կարող էին վայելել արեւմտահայ պոեզիայի ընտրանին: Ցանկացած «ռաբիս» միջոցառում հիմա  լեփլեցուն դահլիճում է կայանում, սակայն մեր պոեզիայի գոհարները չեն արժանանում պատշաճ ուշադրության:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031