
Հ. Ավետիքյանը կուսակցությունների միավորումը պայմանավորեց գաղափարական նույնությամբ, պատմությամբ. «Եթե դուք մասնակցել եք Արմենական Ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր համագումարին, 3,5 տարի առաջ իմ զեկուցման մեջ շեշտել եմ, որ կուսակցությունը ստեղծվում է, որպեսզի միավորվի, բայց մենք այսօր ցույց ենք տալիս, որ դա երբեւիցե պարադոքս չի, այլ Արմենական ռամկավար կուսակցության ներսում հիմնադիրները եւ բոլորը` գրեթե 90%-ը, Ռամկավար ազատական կուսակցության անդամներ են եղել 90-ական թվականներից սկսած»:
Այն հարցին, թե Հարություն Առաքելյանի հետ կապված վեճը որեւէ կերպ չի՞ խոչընդոտում կուսակցությունների միավորմանը, ՀՌԱԿ ատենապետը պատասխանեց. «Եթե մարդը հավաքում է լրատվամիջոցներին ու ասում` ինձ չեն գրանցում, էլ հարց կա՞, որ պարզեմ, թե ով է ատենապետը: Նորից համագումար է արել, վարչական վարույթ է սկսվել, որի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ կունենան, որովհետեւ ներկայացրել են կեղծ փաստաթղթեր»:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև


















































