
Նկատեցինք, թե այս առիթով պատճառաբանություն է բերվում, որ «լյուստրացիայի» մասին օրինագիծն ընդունած պետությունները ԵՄ անդամներ են, իսկ ՀՀ-ն երկու սահմաններում դրկից է թուրքերի հետ, ղարաբաղյան պատերազմն էլ չի վերջացել, հետեւաբար, նման քայլով կթուլացնենք մեր պետության ազգային անվտանգության համակարգը: «Ազգային անվտանգության համակարգը չի սասանվի եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ ազգային անվտանգության կամ անվտանգության մեկ այլ համակարգի աշխատող լինի ԱԺ պատգամավոր կամ նախարար: Ընդամենը սա: Նման օրինագիծ ընդունելով՝ ընդամենն ազգային անվտանգության համակարգին կդրդենք իր բուն պարտականությունները կատարելուն, ոչ թե ինչ-որ ձեւերով իրականացնի «ներքին հետաքննություն»: ԱԱԾ-ն դրանից միայն կուժեղանա»,– վստահ է մեր զրուցակիցը:
Իսկ թե ինչո՞ւ են «Ժառանգության» ներկայացուցիչներին մտահոգում արտաքին հետախուզության եւ հակահետախուզության գործակալական ցանցերի բացահայտումը, Լարիսա Ալավերդյանը շատ պարզ բացատրություն ունի. «Անընդհատ եւ շատ բարձր մակարդակով ասում են՝ սա էս երկրի գործակալն է, նա՝ նրա:Թող բացահայտվեն այդ բոլորը: Թե չէ՝ այնպիսի տարօրինակ իրավիճակ է, որ Արթուր Բաղդասարյանին հայտարարեցին չգիտեմ որ պետությունների լրտես ու միաժամանակ հետո նա դարձավ ոչ ավել, ոչ պակաս՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Հիմա՝ պետք չէ՞, որ նման բաները բացահայտվեն: Չէ՞ որ այսպես ավելի է վտանգվում մեր պետությունը»:
Իսկ գաղտնազերծման դեպքում բարեկամական եւ հարազատական կապերի խզման, հասարակական բարոյահոգեբանական մթնոլորտի աղտոտման մասին էլ տիկին Ալավերդյանն ասում է. «Գաղտնի պահե՞նք նման բաները, թե՞ հարաբերությունների մեջ պարզություն մտցնենք: Բա լա՞վ բան է, որ եղբայրը եղբոր ոտքի տակը քանդել է: Եկեք դատապարտենք դա, ոչ թե քողարկենք: Այս կարծեցյալ, քաղքենի պատճառաբանություններն են, որ ինձ զարմացնում են»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
TEG-


















































