Արդեն 5 տարի է, ինչ Չինաստանի Խանդժու քաղաքում գործում է «Զուգարան- ռեստորանը»: Այնտեղ ամբողջ ինտերիերը զուգարանային թեմայով է: Զուգարան-ռեստորան այցելելիս ձեզ կառաջարկեն նստել զուգարանակոնքին, անձեռոցիկը իրենից ներկայացնում է զուգարանի թղթի ռուլոն, սպասքը եւս զուգարանային տեսքով է. մի խոսքով, ռեստորանի յուրաքանչյուր մանրուք ապացուցում է, որ դուք գտնվում եք ոչ թե ռեստորանում, այլ զուգարանում:
Չնայած այս ամենին՝ ռեստորանը հաճախորդների պակաս չունի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: