Տաթեւի զբոսաշրջության զարգացման ծրագրում ընդգրկված գյուղերը ծրագրի մասին ունեն տարբեր պատկերացումներ եւ գնահատականներ: Եթե ճոպանուղուց եւ զբոսաշրջիկների այցերից արդեն օգուտներ տեսած Տանձատափում, Շինուհայրում ու Տաթեւում գտնում են, թե միանշանակ ճիշտ է գյուղը զբոսաշրջությամբ զարգացնելը, ապա դատարկվող եւ ծերացող Սվարանցում կուզեին, որ զարգանար հանքարդյունաբերությունն ու այդ միջոցով՝ նաեւ իրենց գյուղը: Տաթեւում կողմ են թե զբոսաշրջության, թե հանքարդյունաբերության զարգացմանը, պայմանով, որ հանքահանումը չի վնասելու մարդկանց առողջությանը եւ շրջակա միջավայրին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: