
Մեր աղբյուրները վկայում են, որ Ծառուկյանը նախ Սարգսյանից պարզաբանում է խնդրել իր համախոհների նկատմամբ իրականացվող հետապնդումների կապակցությամբ, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ դա իրավական հարց է, եւ որ դրանով զբաղվում են իրավապահ մարմինները: Ի պատասխան Ծառուկյան ասել է, որ իրենց կուսակցությունը մտադիր է միայնակ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, ինչին Սերժ Սարգսյանը ռեակցիա չի տվել: Մեր տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ԲՀԿ-ն պատրաստվում է քննարկել Հայ ազգային կոնգրեսի նոյեմբերի 25-ի հանրահավաքը:
«Հայկական ժամանակ»


















































