
Եթե ԲՀԿ-ում կան այդպիսիները, ապա նույն հաջողությամբ նրանցից կարող են լինել նաև ՀՀԿ-ում: Որովհետև հասարակության բոլոր շերտերը կուսակցականացնելու մրցավազքում վերջինս ԲՀԿ-ից հետ չի մնում, նույնիսկ` ընդհակառակը: Եվ որքան հանցագործները տանիք կարող էին փնտրել Բարգավաճում, այնքան էլ` Հանրապետականում: Բայց վերջին օրերին ձերբակալված կուսակցականներից և ոչ մեկը տարօրինակ կերպով հանրապետական չէ:
Ի՞նչ է սա. հանցագործների միջև տարբերակում դնելու մղո՞ւմ, թե՞ առաջին հայացքից քաղաքականության հետ կապ չունեցող քրեական գործընթացներով մրցակցի նկատմամբ սև PR-ի իրականացում: Եթե անգամ մոտիվացիան սա է, ապա դա բումերանգի էֆեկտ է ունենալու: Որովհետև իշխանությունը փորձում է հասկացնել հանցագործներին, որ ոչ թե ԲՀԿ-ն է պատսպարվելու և պատասխանատվությունից խուսափելու տանիքը, այլ ՀՀԿ-ն:
«Երկիր»


















































