
Պատահականությո՞ւն է արդյոք, որ հաջորդ ստուգումներն իրականցվում են Գեղարքունիքի մարզում, որի մարզպետը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
Ի պատասխան Իշխան Զաքարյանը նշեց.«Այստեղ որեւէ քաղաքական ենթատեքստ լինել չի կարող: Եթե դուք որոշակի բաներ նկատի ունեք, ապա պետք է հիշեցնեմ, որ ծրագիրը հաստատել է Ազգային ժողովը դեռեւս անցյալ տարվա նոյեմբեր ամսին, երբ ավելի շատ հանգիստ իրավիճակ էր: Կառավարությունը ձեւավորված է կոալիցիոն սկզբունքներով, եւ Վերահսկիչ պալատի ծրագիրն էլ հստատել են հենց այդ նույն կոալիցիոն սկզբունքով ձեւավորված կուսակցությունների պատգամավորները: Մենք էլ կենսակոչում ենք այդ ծրագիրը: Եվ կրկնում եմ, քաղաքական ենթատեքստ չի կարող լինել, որովհետեւ բոլորը գիտեն, որ ես չորս տարի շարունակ ասել եմ, որ վայը եկել եւ տարել է Վերահսկիչ պալատին այն պահից սկսած, որ հանկարծ կընկնի այս կամ այն քաղաքական հոսանքի տակ»:
«Չորրորդ ինքնիշխանություն»


















































