«London Chess Classic» շախմատային գերմրցաշարի 2-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգմամբ աշխարհի երրորդ շախմատիստ Լեւոն Արոնյանը երեկ երեկոյան սեւերով պարտվեց ամերիկացի երիտասարդ գրոսմայստեր Հիկարու Նակամուրային: Վլադիմիր Կրամնիկը հաղթեց երկրորդ տուրից պայքարի մեջ ներգրավված Նայջլ Շորթին, Դավիդ Հաուել-Մայքլ Ադամս պարտիայում համերկրացիները բաժանեցին միավորը: Իսկ ահա Լյուկ Մաք Շեյն-Մագնուս Կարլսեն պարտիան կեսգիշերն անց դեռ շարունակվում է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: