«Ա1+» հեռուստաընկերության դիմումի գործով վարչական վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր է նշանակվել Արթուր Առաքելյանը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց «Ա1+»-ի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդեր Սահակյանը: Նրա խոսքերով` «Բացիդատավորիանունից` առայժմմեզոչինչհայտնիչէ»: Մեր հարցին` վերաքննիչ դատարանից ի՞նչ ակնկալիքներ կան` պարոն Սահակյանը պատասխանեց. «Դեռ անգամ վարույթչիընդունվել, չեմկարողասել, գոնեվարույթընդունվեր` եսկասեիմերակնկալիքները»:
Հիշեցնենք, որ հեռուստաընկերությունը վերաքննիչ դատարան էր դիմել մոտ 1 ամիս առաջ` բողոքարկելով առաջին ատյանի դատարանի վճիռը, որով մերժվել էր ՀՌԱՀ-ի դեմ ներկայացված հեռուստաընկերության հայցը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: