Միայն մաքրասեր լինելը բավարար չէ՝ աղբն այս աղբարկղերի մեջ լցնելու համար: Սովորաբար տարածքն այնքան բուրավետ ու գարշելի է լինում, որ ամենամաքրասեր մարդն էլ, բասկետբոլիստի հմտությամբ, աշխատում է աղբը մի 10-20 մետրից նետել, որ չառնչվի այդ հակահիգիենիկ միջավայրին: Այս աղբամանները ժառանգություն են խորհրդային տարիներից, եւ որքան էլ բնակիչները կամ աղբահանության պատասխանատուները գրագետ ու անգրագետ ձեւակերպումներով կոչ են անում հիգիենիան պահպանել, միեւնույն է՝ աղբ թափողը նախընտրում է հեռվից նետելու տարբերակը, քանի դեռ չեն նորացվել աղբամանները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: