3 տարեկան Հարին քչփորելով ծնողների ննջասենյակի պահարանի դարակները՝ գտնելով վարդագույն տուփով, մրգային բույրով պահպանակը՝ կերել է, ապա տուփը տվել ծնողներին ու խնդրել, որ դրանից նորից գնեն իր համար: Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Լուիզանա նահանգում: Անհանգստացած ծնողները երեխային անմիջապես բժշկի են տարել, սակայն, ի երջանկություն նրանց՝ Հարին առանձնապես չի տուժել ծամած եւ կուլ տված պահպանակից:
Իսկ երբ հարցրել են, թե ինչու է նա այդպես վարվել, փոքրիկ Հարին պատասխանել է, քանի որ ծնողներն իրեն մշտապես արգելում են մաստակ ծամել, որովհետեւ միշտ կուլ է տալիս այն՝ ինքն էլ գտնելով պահպանակը, կարծել է, թե ելակի համով մաստակ է, որը ծնողները թաքցրել են իրենից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: