Վթարը տեղի է ունեցել Տոգոյի հյուսիսում՝ «Էտուալ Ֆիլանտ» ակումբի ֆուտբոլիստների հետ: Թիմն ակումբի ավտոբուսով գնում էր երկրի առաջնության հերթական տուրին մասնակցելու, երբ համաշխարհային ԶԼՄ-ների փոխանցմամբ «պայթել է անվադողը եւ ավտոբուսը, կորցնելով կառավարումը, գլորվել է ձորն ու այրվել»:
Տեղում մահացել է Տոգոյի յոթակի վեց ֆուտբոլիստ, 28-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Հրաշքով ողջ մնացած դարպասապահ Մամա Սուլեյմանը զարմացած ասել է. «Չգիտեմ, թե ինչպես եմ ողջ մնացել»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: