
Սևանցիները ֆոտոլրագրողին պատմել էին, որ վիճաբանությանը մասնակիցների մեջ եղել են տեղական կառույցի պաշտոնյաների զավակներ, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ունեցել մի քանի անգամ այդ թվում նաև ավազակային հարձակման համար դատապարտված Սևանում հայտնի «կեղծ բարերար» անվամբ Ռազը` Ռազմիկ Մելոյանը:
Ֆոտոլրագրողին հայտնել էր, որ հնչած կրակոցի արդյունքում մեկ հոգի հրազենային վնասվածք էր ստացել, սակայն չգիտես ինչու հիվանդանոց չէր տեղափոխվել:
Այսօր` դեկտեմբերի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով) հատկանիշներով: Այն նախատեսում է ազատազրկում` 5 տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Այսօր քննիչի կողմից նշված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 40-ամյա Արա Սմբատյանը, որը վիճաբանության ժամանակ իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից կրակոց է արձակել:
Որպես կասկածյալների` ոստիկանությունը որոնում է 7 հոգու, այդ թվում` «Կեղծ բարերար» մականվամբ Ռազմիկ Մելոյանին, ով վիճաբանության հաջորդ օրը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Ոստիկանությունը արդեն պարզել է, որ հրազենային վնասվածքը ստացել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի 23-ամյա որդին` Հրաչյա Անտոնյանը, ով բակվում է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում և աշխատում է ՀՀ վարչական դատարանում որպես գործավար:
Թեպետ վնասվածքը լուրջ չէ, այնուամենայնիվ քննիչի որոշմամբ, նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի


















































