
Դիտարկմանն ի պատասխան, թե ի սկզբանե պահանջում էր, որպեսզի մարզպետը հրապարակային ներողություն խնդրի՝ Սիլվա Համբարձումյանը պարզաբանեց. «Պահանջում էի, բայց ինքը դա չէր անի: Պետք է մոտիկների միջոցով աներ, ես էլ լրագրողներին պիտի ասեի, որ բավարարված եմ, ներողություն է խնդրել՝ չէին հավատա: Սենց շատ լավ եղավ: Ես իմ ապրանքն էլ կստանամ ու շատ գոհ կլինեմ, իր հետ ոչ էլ շփվելու եմ»: Հիշեցնենք, որ խոսքը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքից Սուրիկ Խաչատրյանի կողմից «յուրացված» շուրջ 100 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումների գումարի մասին է, որն, ըստ Սիլվա Համբարձումյանի, մինչեւ շաբաթվա վերջ փոխանցվելու է իրեն: Նկատենք, որ այս գործն արդեն մի քանի տարի է՝ դատական ատյաններում էր:
Aravot.am-ի դիտարկմանն էլ՝ նկատի ունենալով Սուրիկ Խաչատրյանի կերպարը, չի բացառվում, որ Սիլվա Համբարձումյանի այս զիջողական կեցվածքն ինքն օգտագործի, անգամ գլուխ գովի, որ այս անգամ էլ ջրից չոր դուրս եկավ, Սիլվա Համբարձումյանը հակադարձեց. «Որ պահին գլուխ գովեց, ես այդ պահին այլ կերպ կվարվեմ իր հետ: Հիմա փաստաբանս դիմել է, որ քրեական գործը վերցնի: Եթե ինքը կփորձի գլուխ գովալ, իհարկե, ես կփորձեմ ավելի խորանալ: Բայց, կարծեմ, նման բան այլեւս չի անի: Այո, սա դաս եղավ իրան եւ այլեւս ինքն իրեն այդպես չի պահի ոչ միայն կանանց նկատմամբ, այլ ընդհանրապես: Էդքան, որ թերթերը գրում էին, ինքն էլ ոչինչ չի անի, որովհետեւ կարող է մի օր դիմացն ինձ նման մեկին հանդիպի»:
Այս ողջ ընթացքում Սուրիկ Խաչատրյանը չի զանգահարել Սիլվա Համբարձումյանին, հաշտության եզրեր չի փնտրել անձամբ կամ միջնորդավորված:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































