Graphisoft ընկերության հիմնադիր Գաբոր Բոյարը պատվիրել է Սթիվ Ջոբսի բրոնզե արձանը, որը դեկտեմբերի 20-ին տեղադրվելու է Բուդապեշտի Graphisoft Park-ում, ուր տեղակայված են մի քանի IT ընկերությունների գրասենյակներ: Այս մասին հաղորդում է IT Trend-ը՝ վկայակոչելով BusinessInsider-ը:
Պարոն Բոյարը ծանոթացել էր Apple-ի հիմնադիր Ջոբսի հետ 1984-ին՝ Գերմանիայում տեխնոլոգիաների տոնավաճառում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: