
Զեկույցը իրավապաշտպանների պաշտպանության մասին է եւ անդրադարձ կա 2010-ի հանրահավաքներին ՀԺ-ի լրագրող Անի Գեւորգյանի, նրա եղբոր` Սարգիս Գեւորգյանի եւ ընդդիմադիր Դավիթ Քիրամիջյանի ձերբակալությանը, բնապահպան Մարիամ Սուխուդյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին, որն արվել էր «Հայլուրում» սեռական ոտնձգության մասին տեսանյութից հետո, ինչպես նաեւ, «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ հարուցված քրգործին, որին նա «արժանացել» էր` մարտի դեպքերին մասնակցած եւ ձերբակալված 5 անձանց պաշտպանելու համար:
Ըստ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի քարտուղար Արտակ Կիրակոսյանի. «Մենք ունենք գործեր, օրինակ` Լեւոն Գուլյանի գործը, որոնք վկայում են, որ կյանքի իրավունքը զրկելուց, որի համար պետությունը պատասխանատու է, այդպես էլ մենք լուծումներ չենք գտնում, եւ դա վտանգում է մեր ամբողջ պետականությունը: Ասում են՝ Գուլյանը մահացել է, դա կոծկում են, դնում մի կողմ ու շարունակում աշխատել, այդպես չպետք է լինի»:
FIDH-ի գլխավոր քարտուղարն անգամ շատ լավատեսական սցենարի դեպքում հույս չունի, որ առաջիկա ընտրություններում չեն ոտնահարվի մարդկանց իրավունքները. «Նախընտրական փուլը ցույց կտա, թե մենք ինչ իրավիճակ ենք ունենալու ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո: Այսօր մարտահրավերը կա, բոլորի համար էլ հասկանալի է, որ դա չի կարող չշարունակվել եւ նույնը կրկնվելու է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































