Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում Երևանի Կոմիտաս պողոտայի 65 շենքի բնակիչ ԵՃՇՊՀ վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սենիկ Ստեփանյանը, վարելով ԲՄՎ մակնիշի 81 ՍՕ 888 համարանիշի ավտոմեքենան, Վերին անտառային փողոցի թիվ 144/3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 67- ամյա Ֆերդինանդ Մայիլյանին: Վրաերթից հետո Ս. Ստեփանյանը վրաերթի ենթարկվածին իր ավոտեմեքենայով տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Մայիլյանը մի քանի ժամ անց հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Նա աշխատում էր Հայաստանի Էլցանցեր ՓԲԸ-ի «Հյուսիսային» մասնաճյուղում՝ որպես առաջատար մասնագետ:
ՃՏՀ քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: