
Օրերս ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ասուլիսում կարծիք էր հայտնել, թե ընտրակաշառքի դեմ պայքարելու տարբեր ձեւեր կան: Հանրապետական պատգամավորը խորհուրդ էր տվել ընտրակաշառք վերցնել, բայց չընտրել: Նա անկեղծացել էր, թե ինքը 5000 դրամ ընտրակաշառք է վերցրել, բայց չի կատարել պատվերը:
«Անընդունելի եմ համարում, որպեսզի մեր հասարակությունը, ժողովուրդը իր պատգամը, վստահությունը փողով վաճառի: Դա անընդունելի է, կարծում եմ, որ մեր ժողովուրդն էլ է կամաց-կամաց հասկանում , որ չնայած սոցիալական պայմաններին, կան արժեքներ, որոնք չպետք է վաճառել»,- ի պատասխան ասաց Հ. Մարգարյանը:
Կարդացեք նաև
Aravot.am-ը ՕԵԿ պատգամավորին խնդրեց մեկնաբանել նաեւ այլ քաղաքական գործիչների կողմից իր հասցեին արված որակումները՝ կապված նրա՝ Գյումրիում արած հայտարարության հետ, թե իրենց շարքերում «արյունոտված մարդիկ չկան», այլ «նամուսի ու թասիբի տեր մարդիկ են»:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը Հովհաննես Մարգարյանի մասին վերջերս ասել էր, թե «Շատ հաճախ մարդիկ խոսքի ընթացքում ընկնում են էյֆորիայի կամ էքստազի մեջ ու ասում են բառեր, որոնք իրականության հետ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի առնչություն չունեն: Բնականաբար Բոստանջյան Վարդանը երբեք էդպիսի բան չէր ասի, բայց ես կարծում եմ՝ ինքը մաքուր սրտով է ասել»:
Հ. Մարգարյանն ի պատասխան հայտարարեց, որ անձամբ է զրուցել Վ.Բոստանջյանի հետ եւ. «Ոչ մի գործիչ չի ասել այդպիսի բան: Այսօր հայերենի լեքսիկոնի մեջ մի ստորակետ փոխելուց բովանդակություն է փոխվում, դա իրականությանը համահունչ տարածված լուր չէ, որը տարածվեց իմ գործընկերոջ կողմից»:


















































