«Առավոտ»-ը հղում անելով իրազեկ աղբյուրներին, նշել էր, որ Մոսկվայում գործող «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը, ով հայաստանյան հանրությանը ծանոթ է իշխանական վերնախավի ներկայացուցիչների ունեցվածքի մասին իր սկանդալային բացահայտումներով, սկսել է համագործակցել ՀՀ իշխանությունների հետ. ակտիվորեն ներգրավվել է երկու հայտնի հայ գործարարների շրջապատում՝ Կամո Ավագումյանի եւ Գենադի Ստեփանյանի, որոնք համարվում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցները։ Իսկ մտերմության պատճառն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվել է Սմբատ Կարախանյանին ձերբակալել, ինչը տեղի չի ունեցել Կամո Ավագումյանի միջամտությամբ։
Սմբատ Կարախանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լուրը համարեց գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություն, «որըոչմիընդհանուրբանչունիիրականությանհետ»։ «Ակնհայտէ, որքրեա–օլիգարխիկթալանչիներիտեխնոլոգներըպատրաստվումենընտրություններին, բայցնմանանլուրջհնարքներովհաստատկհայտնվենկոտրածտաշտակիառջեւ»,- ավելացրեց Կարախանյանը։ Նա նույնիսկ ակնարկեց, որ հակակոռուպցիոն կենտրոնը, որտեղ աշխատում է նաեւ ինքը, հնարավոր է՝ առաջիկայում հանդես գա «Վիկիլիքս»-ին ոչ մի բանով չզիջող բացահայտումներով։ Միայն այն տարբերությամբ, որ դրանք կարող են պաշտոնական լինել։
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ մինչ Սմբատ Կարախանյանին առնչվող հրապարակումը կայքում տեղադրելը՝ երկու օր շարունակ փորձել ենք ստանալ նրա մեկնաբանությունները՝ զանգահարելով նրա եւ տան, եւ բջջային հեռախոսներին, թողնելով հաղորդագրություններ մեր զանգի նպատակի մասին, եւ նա այդպես էլ չէր պատասխանել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: