
– էլի սկսվե՞ց, ես քո հետ չեմ խոսում։
– Համ էլ՝ բարեւ Ձեզ, պրն Խաչատրյան, ինչպես եք։
– Լավ եմ, պակաս տեղ չկա։
Կարդացեք նաև
– Դե ո՞վ ունի Ձեր հնարավորությունը՝ համ կնոջ վրա ձեռք բարձրացնի, համ էլ պակաս տեղ չունենա։
– Գայանե, չեմ պատասխանելու քո հարցերին, ամեն անգամ ուզում ես հեռախոսով հարցազրույց անես, խոստացել էիր՝ գայիր Սյունիք ու չես գալիս, արի Սյունիք՝ հարցազրույց կտամ։
– Կանանց դեմ բռնություններ գործադրելուց հետո հո խելքս հացի հետ չեմ կերել, որ գամ Սյունիք։ Մի օր կգամ, համ էլ էս ձյուն ձմեռնոցով ո՞նց գանք Սյունիք։
– Շանտաժով ես սկսել, Գայանե, դու արի Սյունիք։ Գոնե տարեկան մեկ–երկու անգամ արի Սյունիք՝ ինքնամաքրվի։ Ստեղ սուրբ հող ա, արի ինքնամաքրվի։
– Հողից որ լիներ, հիմա Ձեր նման երկրորդը չէր լինի՝ «սրբի» իմաստով, բայց ինչեւէ, անցնեկք բուն թեմային եւ հարցին։ Հիշո՞ւմ եք, պրն Խաչատրյան՝ «Մարիոթ» հյուրանոցում ծեծել եք գործարար Սիլվա Համբարձումյանին, թե ոչ։
– Չէ, չեմ ծեծել, ես հիմա գյուղում եմ, ժողովրդին կանգնեցրել եմ, քեզ եմ պատասխանում, հետո կզանգես։ Ուղղակի ասեցին՝ զանգել ես, ես էլ քեզ զանգեցի։ էլ վսյո, հետո կխոսանք։
– Պրն Խաչատրյան, իսկ եթե կնոջ վրա ձեռք չեք բարձրացրել ինչո՞ւ եք ՀՔԾ-ում գրել, որ զղջում եք Ձեր արածի համար։
– Ես քեզ ասում եմ՝ մի ժամից կզանգես, ներվերս կերար։
Ս. Խաչատրյանը անջատեց հեռախոսը, իսկ երեկոյան ժամը 19:00-ի կողմերը միայն վերստին պատասխանեց մեր հեռախոսազանգին ու այն հարցին, թե ճիշտ են արդյոք այն խոսակցությունները, որ ինքը արդեն հրաժարականի դիմում է գրել, պատասխանեց. «Էդ արդեն ցինիկության վերջն ա, էդ հաճույքը քեզ չեմ պատճառի, չհավատաս։ Հերիք չէ՞ կռռաս, դու, իրոք, լրիվ շաշվե՞լ ես»։
Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ
«Իրավունք»


















































