
Գործը կարճելուց երկու շաբաթ առաջ՝ նոյեմբերի 30-ին տեղեկացրել ենք, որ «Տեղական ինքնակառավարման տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Աջակցություն կառավարման ապակենտրոնացմանը եւ ժողովրդավարացմանը» ծրագրով «Ես գնահատում եմ» քաղաքացիական նախաձեռնությամբ գնահատել է Սյունիքի մարզի Գորիս եւ Սիսիան քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) 2010 եւ 2011 թվականների գործունեությունը եւ արձանագրել տխուր իրողություն. ՏԻՄ-երի բյուջեների մինչեւ 80 տոկոսը պետական բյուջեից ստացված դոտացիան է ու այս պատճառով ՏԻՄ-երը կախված են պետությունից:
Սյունիքի մարզպետը, որ որեւէ մեկին ապտակելու իրավունք չունի, բայց անում է, հետո ասում, որ զղջում է, ՏԻՄ գործերին խառնվելու իրավունք չունի ու ըստ զեկույցի, անում է: Ու երբեք չի ասել, որ զղջում է:
Կարդացեք նաև
Առավել մանրամասն՝ վաղվա «Առավոտում»
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ


















































