
Aravot.am-ն այսօր Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեսակ պատժի կարելի է արժանացնել երեխա բռնաբարողին, որին ի պատասխան սրբազանը ևւս 20 տարի առաջ Գյումրիում կիրառված մեթոդը հիշեց, այն է` հրապարակի կենտրոնում մանր խարույկի վրա այրելը. «20 տարի առաջ Գյումրիում նման մի դեպք եղավ, ու հիշո՞ւմ եք ինչ վերջաբան ունեցավ, խարույկի վրա այրեցին`Լինչի դատաստանի ենթարկեցին: Հիմա, ես իբրևւ հոգևւորական, բնականաբար չեմ կարող քաջալերել Լինչի դատաստանը, բայց սա այնպիսի հարց է, որ իմ մեջ կռվում են սովորական մարդը և հոգևւորականը: Հոգևւորականն իմ մեջ ասում է, որ վերջիվերջո նույնիսկ այսպիսի հրեշի նկատմամբ պետք է որոշակի մարդկային վերաբերմունք ցուցաբերել, ինչ–որ տեղ ներողամտություն ունենալ, ինչ–որ տեղ փորձել դարձի բերել: Բայց մյուս կողմից, երբ որ հոգևւորականն իմ մեջ լռում է , ևւ պարզ մարդն է իմ մեջ խոսում, անշուշտ ես մոտենում եմ այդ հարցին, ինչպես շատերը՝ արժի ծայրահեղ կերպով պատժել:Դրա համար կարող եմ ասել այնպիսի հարց է, որ ինքս իմ հետ կռվի մեջ եմ»:
Իսկ ի՞նչ կարծիք ունի սրբազանն Աժ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի այն նախաձեռնության մասին, որ այդպիսիներին անհրաժեշտության դեպքում պետք է ամլացնել. «Եկեղեցին այդ հարցի շուրջ դեռ իր մոտեցումը չի ցուցաբերել, և ես կարտահայտեմ իմ անձնական կարծիքը: Ես կարծում եմ, որ եկեղեցին չպիտի քաջալերի նման բաները: Մարդը կարող է մի անգամ սխալվել է, բայց դա չի նշանակում է, որ նա դատապարտված է այդ սխալը միշտ գործելուն, ևւ դրա համար արժի, որ նրան այդպիսի պատժի ենթարկեն: Ներման հնարավորությունը միշտ մենք չպետք է բացառենք: Բայց հոգեկան հիվանդների պարագայում, եթե պարզ երևում է, որ անբուժելի են՝ գուցեև հնարավոր է: Այս թեմայի շուրջ պետք է լուրջ մտածել»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































