Իսկ ինձ «քցել»՝ ուրիշ բառ չեմ գտնում

փոխարինել է 50-բալանոցով: Ինչքան գիտեմ, դրանում համոզվել են Ձեր աշխատակազմի ներկայացուցիչները: Բայց ԳՊԿ նախագահի անհեթեթ պատասխանը՝ «Ես ինքս կենսաֆիզիկոս եմ եւ այդ աշխատանքը ուժեղ չէ», բավարարել է նրանց: Սա պարզապես «նատուրալ քցում է»՝ հաստատված պետական որոշումներով եւ կնիքներով: Սրա մասին տեղեկացված են եղել «փորձագիտական հանձնաժողովի» որոշ անդամներ: Բայց «քցման» բնազդը, որ դարձել է մեր իրականության տեսլականը՝ հաղթեց: Վերջ ի վերջո այդ նույն հանձնաժողովի անդամների մի մասը շահառու էր՝ թեմատիկ ֆինանսավորման համար անձամբ դիմող մարդիկ: Ես ստանայի՝ նրանք չէին ստանա: Այնպես որ, ինձ «քցել» են, իսկ Ձեզ՝ խաբել: Իսկ վերադառնում եմ թեմատիկ ֆինանսավորմանը, մի քանի պատճառով: Նախ՝ հերթական ստուգումները, որն անց է կացրել Վերահսկիչ պալատը Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեում եւ «խախտումներ է հայտնաբերել»,- ինչի մասին տեղեկացնում է «Արմենպրեսը» (https://armenpress.am/arm/news/669987/): Ստուգումները որեւէ տրամաբանական վախճան պետք է ունենա՞ն: Աշխատանքային նույն ժամանակաշրջանը ստուգել էր նախագահի վերահսկողականը՝ ես էլ նրանց հետ: Վերջացավ նրանով, որ իմ թեման փակեցին, ինձ էլ «հերոսաբար» հեռացրել են աշխատանքից՝ ինչը անձամբ մի քանի հոգու ներկայությամբ ստուգել է աննկուն գիտնական Ս.Հարությունյանը եւ համոզվել, որ ԱԳԼՖՍՅՈ (նախկին ԵրՖԻ) ժամկառ Չիլինգարյանը չի խաբում: Սա էլ ստուգումների վարձը՝ «քցում» պետական մակարդակով: Ո՞ւմ եւ ինչի՞ համար են այդ ստուգումները: Տպավորություն է ստեղծվում, որ սովետական ժամանակների «ռեւիզորների» գործն անմահ է՝ «գնանք Հայկոոպը ստուգենք, ոնց էլ լինի մի բան կպոկենք»: Հիմա էլ անընդհատ Գիտպետկոմն են ստուգում՝ նախկին Հայկոոպի պես մի բան է: Ի՞նչ են պոկում եւ ումի՞ց: Արդեն սկսում եմ կասկածել, որ այս վերջին մասն է բոլոր ստուգումների գերխնդիրը: Վերջերս ականավոր գիտնական Ս. Հարությունյանը գլխավորում էր «գիտահետազոտական տուրիզմի» արշավախումբը մի քանի եվրոպական երկրներով: Ինձ «քցելու» հարցը իր յուրայիններին բացատրել էր նրանով, որ ես պաշտոն եմ ուզել Գիտպետկոմում՝ դրա համար էլ… Չգիտեմ, թե մտավոր աստիճան պետք է ունենա ինձ ճանաչողը, որ հավատա իմ՝ «պաշտոն ուզելու» զառանցանքին: Չէ, ես իմ «մրցույթով երաշխավորված» 13 մլն դրամն եմ ուզում: Կամ էլ պետական կնիքներով հաստատված թուղթ տվեք, որ լավ եք արել, որ ինձ «քցել» եք: Ես էլ իմ անելիքն իմանամ: Իսկ Ձեզ, պարոն վարչապետ, ուղղակի խնդրում եմ՝ Գիտպետկոմից եկած թղթերը ստուգեք: Էլի մի բան չստացվի:
ՍԱՍՈՒՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նախկին «Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի» նախկին աշխատակից
«Առավոտ» օրաթերթ


















































