
ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի գնահատմամբ, 2011-ը տնտեսական առումով վատ տարի չէր. «Տնտեսության աճը առկա է, ունենք պրոբլեմ աղքատության հետ կապված, որը 35.8% է: 2012 թ-ի պետական բյուջեով նախատեսված են ավելի միջոցներ՝ աղքատությունը նվազեցնելու համար եւ Կառավարությունը աղքատության դեմ պայքարելու ծրագիր ունի»:
Քաղաքական առումով, Հ. Հակոբյանը կարծում է, որ կադրային փոփոխություններն օրինաչափ էին. «Ճիշտը շուտ-շուտ փոփոխություններ անելն է»:
Aravot.am-ն ասուլիսից հետո Աժ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեց, թե ինքը որքա՞ն գումար է հատկացնում Նոր տարվա սեղանի համար եւ որքա՞ն գումար է անհրաժեշտ, որ քաղաքացին միջին Նոր տարի տոնի: «Լավ սեղան ունենալու համար ընտանիքի յուրաքանչյուր անդամը 150 հազար դրամ պետք է ծախսի՝ նվերները չհաշված: Ես սիրում եմ Նոր տարին ճոխ անել, չեմ ասի, թե որքան գումար եմ ծախսում, բայց կա երկու սկզբունք՝ կամ գումար ծախսելով ցույց տալ, որ ճոխ ես անում, կամ անել ճոխ՝ առանց գումար հաշվելու»,- պատասխանեց նա:
Կարդացեք նաև
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ


















































