Windows 8 օպերացիոն համակարգում հնարավոր կլինի օգտագործել լուսանկարները՝ որպես համակարգ մուտք գործելու գաղտնաբառ: Սա հարմար կլինի հատկապես սենսորային էկրան ունեցողներին. օգտագործողից կպահանջվի միայն նկարի վրա հատուկ ձևով սահեցնել մատը՝ սկզբում սեղմել լուսանկարի որևէ հատվածին, այնուհետև շրջանակ գծել, իսկ հետո՝ ուղիղ գիծ:
Microsoft-ի բլոգը գրում է, որ տեսողական գաղտնաբառերն ավելի հեշտ է հիշել և ավելի դժվար կոտրել: Ցանկության դեպքում հնարավոր է անցնել տեքստային գաղտնաբառի օգտագործմանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: