Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի ղեկավարությունը դեռեւս 2006 թվականին է արգելել պայթուցիկների վաճառքը, սակայն ամեն տարի դեկտեմբեր-հունվարին քաղաքը «պայթում» է: Մի կողմից էլ ձյան բացակայությունն է անում իր սեւ գործը: Մոռացության մատնվող ձմեռային անմեղ խաղերին փոխարինելու են գալիս վտանգավոր, ագրեսիվ, երբեմն էլ պատերազմական դրվագներ հիշեցնող խաղերը: Կան ծնողներ, որ ոչ մի վատ բան չեն տեսնում դրանում: Ու մանկական անմեղ չարաճճիություն թվացող արարքը դառնում է դեռահասների վեճ-կռիվ-ծեծկռտուքի պատճառ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: