
Մեկ այլ նախկին «քաղբանտարկյալի»` Քրիստափոր Էլազյանին, կոնգրեսի ծեծող-ջարդող բրիգադը իզով-թոզով կորցրեց միայն այն բանի համար, որ դրամական օգնություն էր խնդրել: Չի երեւում անգամ ամենախիզախ հեղափոխականներից մեկը` Սարգիս Հացպանյանը: Մայիսի 31-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե «իշխանության հետ բանակցությունների առաջնահերթ հարցերից մեկը պետք է լինի Ս.Հացպանյանին Հայաստանում կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն շնորհելու պահանջը»:
Սակայն չենք կարծում, թե կոնգրեսից Հացպանյանի հիասթափությունը պայմանավորված է միայն նրանով, որ այդպես էլ Տեր-Պետրոսյանը կացության կարգավիճակի հարցի վերաբերյալ պահանջ չներկայացրեց, ընդհանրապես մոռացության մատնեց այդ հարցը: Ինչպես Սիրունյանը, այնպես էլ մյուսները դեռ բանտում են հասկացել, որ հայտնի չէ, թե ինչի համար են պայքարել. «Դուրս եկավ, որ ինչի համար պայքարում էինք` իրականում դրա համար չէինք պայքարում»:
Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»


















































