
ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնն իր այս զեկուցագրում տեղեկացնում է, որ հայաստանյան ընդդիմությունը խնդրում է դեսպանատանը քաղաքական գործարքի իր առաջարկը փոխանցել նախագահին: Ըստ փաստաթղթի, ընդդիմության բանագնացը ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահելի անձ Դավիթ Շահնազարյանն է եղել, եւ սույն առաջարկին ընթացք չի տրվել՝ Դավիթ Շահնազարյանի՝ իշխանությունների կողմից որպես անվստահելի անձ ընկալման պատճառով:
Aravot. am-ի խնդրանքին՝ մեկնաբանել սույն գաղտնազերծումը, պարոն Շահնազարյանն ասաց, որ այս օրերին ինքը բազմազբաղ է եւ մի քանի օր հետո կմեկնաբանի: Նաեւ, իմիջիայլոց, նկատեց, որ դա առանձնակի ուշադրության առարկա էլ չէ իր համար:


















































