Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հրավիրած ասուլիսում վստահեցնում էր, թե ցանկացած ընտրություն պետք է վերածվի արտահերթ նախագահական ընտրության, որ լեգիտիմ իշխանության ձեւավորման համար պետք է խորհրդարանական ընտրությունները վերածեն Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի, եւ ԱԺ-ում են ընտրվելու այն մարդիկ, ովքեր զբաղվելու են Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցով:
Հարցին` եթե ՀԱԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն չկազմի, ձեր մանդատները վա՞յր եք դնելու, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Չե՞քկարծում, որձերհարցըմիքիչժամանակավրեպէ, նույննէ, թեասեք 2018-ինեթեձայնչհավաքեք` ինչեքանելու»: Իսկ լրագրողների այն դիտարկմանը, որ 3 տարի է` ասում եք Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու, ուրեմն ժամանակավրեպ չէ` Զուրաբյանը հակադարձեց. «Ստալիննէլ 4 տարիասումէր, որկհաղթիՀայրենականպատերազմում` վերջըհաղթեց: Սաէլէպատերազմ, սալրջագույնճակատամարտէ: 2012-ըլինելուէճակատագրականտարի»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: