
Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին հարցրեց, թե ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի Նոր տարին շնորհավորելիս նվեր տանո՞ւմ է, թե՞ իրենք էլ են իրար համար նվեր: Պարոն Զուրաբյանը երկար մտածելուց հետո պատասխանեց. «Լավ, Շարմազանովին կտանենք նվեր, եթե ինքն էդքան լավ նվեր է»:
Մենք փորձեցինք ճշտել, այնուամենայնիվ, սովորաբար նվեր տանո՞ւմ է ՀԱԿ առաջնորդին. «Դա մասնավոր մարդկային կյանքի էլեմենտներն են, որոնք անպայման չի, որ պիտի դարձնենք հանրային: Թույլ տվեք մեզ, որ գոնե Նոր տարվա օրերին ապրենք մեր մարդկային, ընկերական, հանգիստ կյանքով:Ինչ վերաբերում է շնորհավորելուն` դուք ձեր ընկերներին չե՞ք շնորհավորում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































