Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ Գյումրիի միկրոավտոբուսի վթարի վերաբերյալ

Դեկտեմբեր 21,2011 20:47

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Գյումրի-Երևան մայրուղու վրա շրջվել էր մարդատար միկրոավտոբուս:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է Aravot.am-ին, որ վթարի հետևանքով վարորդը և յոթ ուղևորները, այդ թվում՝ մեկ երեխա, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ճանապարհային ոստիկանները, քաղաքացիներն ու շտապ օգնության աշխատակիցները։ «Գազել»-ը վթարից հետո երկու–երեք անգամ շրջվել է։ Արդեն ժամանել են ոստիկանության  քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժանմունքի քննիչները։ Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Թալինից դեպի նշված հատվածը ողջ ճանապարհը մերկասառույց է, իսկ քաղաքացիները բողոքում են, որ «Ճանշին»–ը մատը մատին չի խփել, ոչ մի աշխատանք չի արվել։

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրեց, որ հիվանդանոց տեղափոխվածներից 74-ամյա Շուշանիկ Սուվարյանը մահացել է, իսկ վիրավորներն են 27-ամյա Վարուժան Բիշարյանը, 51-ամյա Անահիտ Աբրահամյանը, 33-ամյա Արմինե Ստեփանյանը, 44-ամյա Կարինե Բեռնեցյանը, 50-ամյա Խաչատուր Աբրահամյանը, 24-ամյա Համիկ Աբրահամյանը, 7-ամյա Մանե Խաչատրյանը, 30-ամյա Քրիստինե Սուքիասյանը և Գայանե Ավագյանը, ով հիշողության կորստի պատճառով տվյալներ չի կարողանում հայտնել՝ այս պահին գտնվում են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

«Գազել»–ը վարել է Երևանի Ներքին Շենգավիթ 11 փողոցի բնակիչ 51-ամյա Գագիկ Նիկոլյանը, որն աշխատում է Բագրատունյաց 47/8 հասցեում գործող «Տիգրան» ՍՊԸ–ում՝ որպես վարորդ։

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031