«Երեւան գարեջուր» ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Պիվի Հակոբ) Իջեւանում սկսել է ամանորյա նվերներ բաժանել, դրանք հաճախ նաեւ դրամական տեսք ունեն: Ասում են, որ նվերները նա անձամբ է հանձնում ու կատարելով նաեւ «ազգի ընտրյալի» իր առաքելությունը՝ զրույցներ է ունենում մարդկանց հետ, նրանց դարդ ու ցավից հարցնում, ձեռքի հետ էլ իր «դարդ ու ցավը» բարձրաձայնում: Այն է, որ ինքն առաջիկա խորհրդարանական ընտրություններում կրկին պատրաստվում է առաջադրվել նույն թիվ 41 ընտրատարածքում, չնայած լսել է, որ իշխանությունը չի ուզում գործարարներին տեսնել խորհրդարանում: Այդ առիթով մի հարցազրույցում նա ասել էր. «Եսօլիգարխչեմ: Գործարար, այո, գործարարեմ: Նմանխոսակցություններտեսելեմթերթերում, չգիտեմինչքանովադաճիշտ: Եսիմփոխարենկարողեմասել, որեսմեծամասնականպատգամավորեմ, անկախպատգամավորեմ, ինձընտրելաժողովուրդը, ոչթեեսձայներեմգնելեւես 2012 թ. ընտրություններիննորիցառաջադրվելուեմ: Եթեազգաբնակչությունըկգտնի, որեսպետքէլինեմիրենցպատգամավորը, ձայնկտաինձ, ուրեմնկլինեմհաջորդԱԺ–ում: Եթեչէ, եսորեւէխնդիրչեմտեսնում»:
Հակոբ Հակոբյանի քաղաքական գործունեության միակ հիշարժան փաստն այն է, որ 2007-ին, երբ ՕԵԿ-ն ընդդիմություն դարձավ, նա ընտրություններից առաջ այլ ընկերների հետ լքեց ընդդիմադիր դարձած կուսակցությունը, եւ ասում են, որ նաեւ այդ գնով ընտրվեց պատգամավոր:
Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում նրա մրցակիցը մարքսիստ Դավիթ Հակոբյանն էր, ում սատարում էր «Ազգային միաբանություն» կուսակցությունը: Ըստ այդ ժամանակ շրջանառվող խոսակցությունների, մարքսիստը, որի ծննդավայրն է Իջեւանը, ակնհայտ առավելություն ուներ «Պիվի Հակոբի» նկատմամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: