Անցյալ տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ նորոգվեց Նոյեմբերյանի հիվանդանոցի շենքը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնն այս տարի առողջապահության նախարարությունից ստացավ «Շտապօգնության» «Ֆորդ» մակնիշի մեքենա: Բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանը հայտարարել է, «Ֆորդը» շտապ օգնության կանչով կմեկնի այն գյուղերը, գյուղական այն փողոցները, որտեղ ճանապարհները քիչ թե շատ երթեւեկելի են:
Բժշկական կենտրոնի տնօրինությունը խնայում է վերակենդանացման սարքավորումներով հագեցած «Ֆորդը», որպեսզի այն հրատապ անհրաժեշտության դեպքում կարողանա ծանր հիվանդներին Նոյեմբերյանից Երեւան հասցնել: Իսկ գյուղական քարուքանդ փողոցներում ապրող հիվանդներին «Շտապօգնության» բուժանձնակազմն այցելում է հիվանդանոցի հին, խորհրդային արտադրության «Ուազ»-ներով:
Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղերի փողոցները քարուքանդ են, համայնքապետարանները դրանց ասֆալտապատման համար գումարներ չունեն, խճապատված փողոցներն էլ դիմանում են մինչեւ առաջին հորդ անձրեւը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: