Հայաստանի կանանց ազգային հավաքականը երեկ Մարդինում ընթացող շախմատի կանանց աշխարհի առաջնության հինգերորդ տուրում 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց տանտիրուհիներին` Թուրքիային եւ թիմային 4,0 (անհատական` 9,5) միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ 6-րդ հորիզոնական: Մեր ընտրանուց հաղթական միավոր վաստակեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը բաժանեց միավորը: Այսօր հավաքականները հանգստանում են: Վաղը մեր աղջիկների մրցակիցը լինելու է Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: