
Փորձագետի կարծիքով, հաջորդ տարի Թուրքիան ավելի պատրաստակամ է լինելու հայ-թուրքական հարաբերությունները լավացնելու գործում, որովհետեւ, ըստ նրա, թուրքերն արդեն վճարում են Հայաստանի հետ անկեղծ չլինելու համար. «Այդ գինը, պարզ դարձավ երեկ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցը քրեականացնելու մասին նախագծի քվեարկությունից ֆրանսիական պառլամենտում»:
Պարոն Կիրակոսյանը դրական գնահատեց Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ այս տարի ավելի ուժեղ էին քան նախորդ տարիներին. «Այս տարի Հայաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ուժեղ է քան Թուրքիայի արտաքին քաղաքականությունը: Դա նաեւ նրանով է պայմանավորված, որ Եվրամիությունն ու Ամերիկան կանգնած են Հայաստանի դիրքերից: Միջազգային հանրությունը մեծ ուժ է գործադրում Թուրքիայի վրա եւ Թուրքիայից ակնկալիքներն ավելի մեծ են»:
Անդրադառնալով Հայաստանի ներքին քաղաքականությանը՝ փորձագետն ասաց, որ քաղաքական դաշտում երկխոսության կարիք կա, բայց ոչ անձերի, այլ քաղաքական կողմերի միջեւ. «Երկխոսությունը քաղաքականության մակարդակի պետք է բարձրացնել: Հայաստանում քաղաքական էլիտայի կոնֆլիկտ է ՝ ԲՀԿ-ՀՀԿ կոնֆլիկտն իրական է ու ամենեւին էլ մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով չէ: Ինչո՞ւ ԲՀԿ-ն դեռ հակահարված չի հասցրել ՀՀԿ-ին, դա է գլխավոր հարցը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































