«Տոննշելըպատմականներկայիուանցյալիմիջեւ կապըպահելնէ»,- ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Այսօր «Հենարան» ակումբում կազմակերպվել էր հանդիպում լրագրողների հետ: Թեման էր` «Ի՞նչ դնել սեղանին, ավանգարդի և ազգային ավանդույթների զուգակցումը»: Ազգագրագետը խորհուրդ է տալիս` այնպես անել, որ ավանգարդի եւ ազգայինի զուգակցումը չվերածվի գավառականության: Ըստ նրա, հասարակության մեջ կա փնտրտուք՝ էվոլյուցիայի հետեւանքով վերացված արժեքների վերականգնման ուղղությամբ:
Բարեբեր եւ ծիսական գործողություններ. Նոր տարվա նշվելը , ըստ մասնագետի, կապված է եղել հենց սրանց հետ: Խոսելով ուտեստների մասին, ազգագրագետն ասում է. «Մենք այսօր ուշադրությունչենքդարձնումուտեստերեւույթին: Ամանորյա սեղանին պետքէդրվեն հատիկավորուպատիճավորուտելիքներ, տարեհաց, խնձոր, նուռ, ընդեղեն»: Անցյալում մսեղեն չի եղել` համենայն դեպս ծննդյան օրերին, քանի-որ դա համընկնում էր պասի շրջանի հետ:
«Առավոտին» տիկին Խառատյանն ասաց, որ հայկական Նոր տարին Ձմեռ պապ էլ չի ունեցել, սակայն այդ հասկացությունը հաջող մուտք է գործել մեր մտածելակերպ:
Հանդիպմանը նա լրագրողներին եւ հասարակությանը մաղթեց՝ խաղաղություն, հոգու ներդաշնակություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: