Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նախաքննական մարմնի պատրաստած տեղեկատվական հաղորդումը՝ նախաքննության կատարած աշխատանքների, արդյունքների եւ խնդիրների վերաբերյալ:
Հաղորդումն ունի 5 ենթաբաժին՝
– Դեպքերի նկարագրություն,
– Տասն անձանց մահվան հանգամանքները,
– Քրեական գործի փաստական հանգամանքները,
– Աշխատանքները լրատվամիջոցների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի և փորձագետների փաստահավաք խմբի անդամների հետ,
– ՀՀ Նախագահի հանձնարարականը և քրեական գործի ընթացքը:
Տեղադրվելու են նաեւ լուսանկարների հավելվածն ու հարակից այլ նյութեր։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: