Դեկտեմբերի 23-ին նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ համաձայն է առաջադրել իր թեկնածությունը փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում։ Երեկ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին հարցրինք՝ ինչ դիրքորոշում ունի Կոնգրեսը այս առաջադրման հետ կապված. «Դաժողովրդիպահանջնէր, Հրազդանիհասարակայնությանպահանջը, ՍասունՄիքայելյանըընդառաջէգնացելայդպահանջին, եւմենքդամիայնողջունումենք:ԿոնգրեսըիրբոլորմիջոցներովկաջակցիՄիքայելյանին՝համարելովդամերհամաժողովրդականպայքարիմաս»։
Իր թեկնածությունը առաջադրելու մասին արդեն հայտարարել է նաեւ 10 տարվա գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը։ Զուրաբյանին հարցրինք՝ հնարավո՞ր է դիմակայել այն կեղծիքներին, որ իշխանությունները կփորձեն անել: «4 տարիպայքարելենք, հիմաէլկպայքարենք, եւիվերջոպիտիկարողանանքհաղթելընտրակեղծիքներիմեքենային»,- ասաց Զուրաբյանը՝ չբացառելով, որ ընտրություններում հաղթանակները կարող են սկսվել Հրազդանից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: