ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ իշխանությունները թիրախավորված պայքար են սկսել թմրամոլների դեմ. «Թմրամոլությունը պետական ու կուսակցական սահմաններ չի ճանաչում, բայց տեսանելի է՝ որքան էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը հաստատում է, որ իրենց կուսակցությունում էլ կան թմրամոլներ, մենք չենք տեսնում, որ նույն շոուներով ձերբակալվեն ու ԲՀԿ թմրամոլների պատժին արժանան նաեւ հանրապետական թմրամոլները»:
Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ նման թիրախավորված դրսեւորումներն ի հայտ են գալիս, երբ սրվում են ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունները. «Նարկոքաղաքականության թիրախավորումը համընկնում է սրված հարաբերությունների հետ: Մի իշխանություն, որը վերահսկում է ամեն ինչ եթերում, փողոցում ու բիզնեսում,այդ իշխանությունը չէր կարող չվերահսկել նաեւ իշխանական կուսակցություններում եղած թմրամոլներին, ու չէինք տեսնի նաեւ միայն ԲՀԿ թմրամոլների»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: