Այսօր մարզաշխարհի ներկայացուցիչների տարեվերջյան մեծարման երեկոյի ժամանակ պարգեւատրվեցին նաեւ մեր գործընկերները: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» մեդալով պարգեւատրվեց մարզական լրագրող, ՀԱՕԿ-ի լրատվական ծառայության աշխատակից, սպորտային մարմնամարզուհի, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նաթելա Հովասափյանը, իսկ «Շանթ» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանին հանձնվեց «Տրդատ 3-րդ Արշակունի» մեդալ:
Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին:
Հայաստանի 2011 թվականի լավագույն մարզիկ, հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանին հանձնվեց ՄՕԿ-ի «Սպորտը Երիտասարդության ներշնչող ուժն է» հատուկ պարգեւը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: