Ավանդական ավտոմոտո արշավի առաջին փուլի մեկնարկային օրը «նշանավորվեց» ողբերգությամբ: Մոտոցիկլավարների պայքարում մեքենայի շրջվելու հետեւանքով արգենտինացի 38-ամյա արշավորդ Խոսե Մարտինես Բոերոն գլխի եւ կրծքավանդակի ծանր վնասվածքներ է ստացել ու մահացել է ուղղաթիռում՝ Մար-դել Պլատայի, որտեղ տրվել էր մեկնարկը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Նրան վերակենդանացնելու՝ բժիշկների բոլոր ջանքերն արդյունք չեն տվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: